Գլխավոր Լրահոս

Փաշինյանը Մոսկվայում մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Փաշինյանը Մոսկվայում մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա և մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նիստին մասնակցում են նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեքթենովը, Ղրղզստանի վարչապետ Ադըլբեկ Կասըմալիևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։

ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը նախապես հայտնել էր, որ միջոցառման ընթացքում Միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկելու են Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հետագա խորացման հարցերը։ Հատուկ ուշադրություն կդարձվի ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությանը, ինչպես նաև էներգետիկ, արդյունաբերական և գյուղատնտեսական ոլորտներում փոխգործակցության զարգացմանը։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը գիշերը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում օդային տարածքի ժամանակավոր փակման պատճառով և ուղարկվել էր Սանկտ Պետերբուրգի օդանավակայան։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում