Վերաքննիչ վարչական դատարանը վերահաստատել է, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր․ փաստաբան

Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Վահե Գրիգորյանը։
Գործը վերաբերում է 2025-ի սահմանված և ոչ իրավաչափորեն թանկացված սակագնին։
Aվագանին ամեն տարվա վերջին որոշում է ընդունում, որով սահմանվում են տեղական վճարների դրույքաչափերը։ 2024-ին «Մայր Հայաստան» խմբակցությունը վիճարկել էր Երևանի ավագանու 2023-ի նմանաբնույթ որոշումը և առաջին ատյանում հաղթել էր։
2024-ի վերջին ավագանու ընդունած որոշմամբ կարմիր գծերի դրույքաչափը պահպանվեց։ 2025-ի հունվարին «Մայր Հայաստան» խմբակցությունը կրկին դիմեց վարչական դատարան՝ վիճարկելով արդեն այդ որոշումը։ Այսպիսով առաջին ատյանում խմբակցությունը հաղթեց։
2023-ի տարեվերջին ավագանու որոշմամբ մայրաքաղաքում ավտոկայանատեղիների վճարների դրույքաչաափերը բարձրացվել էին տարեկան մինչև 160,000 դրամ։ Որոշումն ուժի մեջ է մտել 2024-ի հունվարի 1-ից։ Մինչ այդ ավտոկայանատեղիների համար գործող տարեկան վճարը 12,000 դրամ էր։
Թեմա
Civilnet










