Գլխավոր Լրահոս

Բարձր է գնահատվել ՆԳՆ ջանքերը վիզաների ազատականացման գործընթացում

Բարձր է գնահատվել ՆԳՆ ջանքերը վիզաների ազատականացման գործընթացում

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն այցի շրջանակում հանդիպել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Արփինե Սարգսյանը ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում առաջնորդության և կառուցողական ներգրավվածության համար շնորհակալություն հայտնելով Մագնուս Բրուններին՝ ընդգծել է, որ Հայաստանը Գործողությունների ծրագրի հենանիշերը որակով և պատշաճ ընթացակարգով իրականացնելու հանձնառություն ունի։

Նախարար Սարգսյանը նշել է, որ Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը. քննարկվելու են ուղենիշների իրավական և քաղաքականության ապահովմանը վերաբերող հարցեր։

ՆԳ նախարարն անդրադարձել է նաև Գործողութունների ծրագրում նախանշված մի շարք միջոցառումների իրականացմանը, մասնավորապես՝ ներկայացրել է բիոմետրիկ համակարգի ներդրման, առողջության համընդհանուր ապահովագրության և այլ ուղղություններով շոշափելի քայլերը։


Արփինե Սարգսյանը կարևորելով ԵՄ կառույցների՝ Ֆրոնտեքսի և Եվրոպոլի հետ համագործակցությունը՝ նշել է, որ առաջիկայում Եվրոպոլ է ներկայացվելու կապի սպայի թեկնածությունը։

ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները Միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի գլոբալ դաշինքին միանալու և միջազգային համաժողովում ուղերձով հանդես գալու համար շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին։

ԵՄ հանձնակատարը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ որպես երկրի գլխավոր բանակցող, վիզաների ազատականացման շրջանակներում կառուցողական երկխոսություն ապահովելու համար։

Քննարկվել է 2026-ի մարտին Մագնուս Բրունների՝ Հայաստան այցին վերաբերող մանրամասներ։


Ընդգծելով կառուցողական համագործակցությունը՝ Մագնուս Բրունները նշել է, որ անհամբերությամբ սպասում է Հայաստան այցելությանը։

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, շեշտադրվել է արդյունավետ համագործակցությունը շարունակելու երկկողմ հանձնառությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում