Գլխավոր Լրահոս

ՆԳ նախարարությունն ընդլայնում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը

ՆԳ նախարարությունն ընդլայնում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։

Արփինե Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Մոլդովայի ՆԳ նախարար Դանիելլա Միսաիլ-Նիչիտինին։ Քննարկվել են կազմակերպված հանցավորության, հիբրիդային սպառնալիքների և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությանն առնչվող հարցեր։ Ընդգծվել է հատկապես կրիպտոարժույթով կատարվող հանցագործությունների բացահայտման ուղղությամբ կարողությունները զարգացնելու անհրաժեշտությունը։ շ

Եվրոպական սահմանային և ափամերձ տարածքների պահպանության գործակալության (FRONTEX) գործադիր տնօրեն Հանս Լեյտենսի հետ հանդիպմանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է ԵՄ հետ ակտիվ երկխոսությունը՝ ներկայացնելով վիզաների ազատականացման համատեքստում ընթացող բարեփոխումները։

Արփինե Սարգսյանը հանդիպել է նաև Բելգիայի Թագավորության անվտանգության և ներքին գործերի նախարար Բեռնար Կանտանի հետ։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման, մասնավորապես՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների արդյունավետ փոխգործակցության, կրթական ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ հարցեր:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում