Գլխավոր Լրահոս

Ընտրություններին ընդառաջ Երևանն աջակցություն է խնդրել ԵՄ-ից․ Կալլաս

Ընտրություններին ընդառաջ Երևանն աջակցություն է խնդրել ԵՄ-ից․ Կալլաս

Եվրոպական Միության Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ այս շաբաթը լինելու է դիվանագիտական ծանր շաբաթ։ Քննարկումների առանցքում լինելու է Ուկրաինայի ֆինանսավորման «կենաց-մահու», ինչպես նաև Հայաստանի ֆինանսավորման հարցը։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական միության Արտաքին գործողությունների ծառայության (EEAS) պաշտոնական կայքից։

Կալլասը նշել է, որ նախաճաշի ընթացքում քննարկվելու է, թե ինչպես կարող է ԵՄ-ն օգնել Հայաստանին՝ հաշվի առնելով մոտալուտ ընտրությունները, հատկապես այն բանից հետո, երբ Երևանը խնդրել է նմանատիպ աջակցություն՝ «‎չարամիտ ազդեցության»‎ դեմ պայքարելու համար, ինչպիսին տրամադրվել էր Մոլդովային։

Դեկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում՝ մասնակցելու ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։ 

***

Դեկտեմբերի 2-ին Բրյուսելում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել էր, որ Եվրոպական միությունը Հայաստանին ֆինանսական աջակցություն կտրամադրի 2026-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ապատեղեկատվության դեմ պայքարի համար:  

«5 մլն եվրո համագործակցության ֆինանսավորում ենք տրամադրում Արևելյան գործընկերության տարածաշրջանի համար, այդ թվում՝ Հայաստանին, ընտրություններին ընդառաջ ապատեղեկատվության դեմ պայքարը ապահովելու համար»,- ասել է Կոսը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում