Գլխավոր Լրահոս

Քաղաքապետարանը սահմանափակումներ կկիրառի շինհրապարակների և հանքավայրերի նկատմամբ՝ օդի որակը բարելավելու համար

Քաղաքապետարանը սահմանափակումներ կկիրառի շինհրապարակների և հանքավայրերի նկատմամբ՝ օդի որակը բարելավելու համար

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է առաջիկա ավագանու նիստի ժամանակ փոփոխություններ բերել օդի որակի վերաբերյալ։ Այդ մասին հայտարարվեց քաղաքապետարանի դեկտեմբերի 15-ի աշխատանքային քննարկման ժամանակ։

Բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը նշեց, որ նախատեսվում է երկու փոփոխությունների նախագիծ իրականացնել՝ մարդածին աղբյուրներից արտանետումները նվազեցնելու նպատակով։

«Մենք նախատեսում ենք լրացուցիչ փոփոխություններ ներկայացնել՝ նվազեցնելու մարդածին աղբյուրներից արտանետումները։ Առաջինի դեպքում լրացուցիչ սահմանափակումներ են կիրառվելու շինարարական հրապարակների նկատմամբ, իսկ երկրորդ փոփոխությունները վերաբերելու են պարտադիր բարեկարգման նորմերին, որոնք կիրառելի ենք դարձնելու նաև հանքավայրերի դեպքում»,- ասաց Հայկազյանը։

Նա հավելեց, որ վերջին օրերին օդի որակը մայրաքաղաքում բարելավվել է՝ հասնելով ամառվա ցուցանիշներին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ Երևանում օդի որակի խնդիրը մեծապես պայմանավորված է բնակլիմայական պայմաններով և աշխարհագրական դիրքով, սակայն քաղաքապետարանն ունի որոշակի լծակներ ազդելու օդի որակի վրա և այդ ուղղությամբ աշխատում է։

Ծխացող ավտոբուսի դեպքը

Նիստի ժամանակ քննարկվեց նաև շաբաթ օրը համացանցում տարածված մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է «Հայգեր» մակնիշի ավտոբուսը ծուխ արձակում և երթևեկում մայրաքաղաքով։

Ըստ քաղաքապետարանի տեղեկատվության՝ ավտոբուսն ունեցել է յուղի արտահոսք դեպի արտանետման համակարգ, ինչի արդյունքում առաջացել է մեծ քանակի ծուխ։ Քաղաքապետարանը հայտնեց, որ ավտոբուսը գտնվել է երթուղուց դուրս և ուղևորվելիս է եղել հավաքակայան։ Վարորդի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում