Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի տարածքով ներկրվող ցորենի հերթական խմբաքանակը ճանապարհին է․ Պապոյան

Ադրբեջանի տարածքով ներկրվող ցորենի հերթական խմբաքանակը ճանապարհին է․ Պապոյան

Ադրբեջանով անցնող երկաթուղով ցորենի հերթական բեռները Հայաստանի ճանապարհին են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։  

«‎Նոր խմբաքանակն ավելի շատ է։ Երրորդ կամ երկրորդ կարգի ցորեն է»,- ասաց Պապոյանը։

Նախարարն այլ մանրամասներ չհայտնեց, չնշեց նաև, թե որ երկրից են գալիս բեռները։

Անդրադառնալով Ադրբեջանից նավթամթերքի ներկրման թեմային, Պապոյանը հայտնեց, որ ներկրման ժամկետի հետ կապված դեռևս նորություն չկա։ Նախարարը հրաժարվեց նաև հայտնել, թե որ ընկերություններն են ներկրելու ադրբեջանական նավթամթերքը։

«‎Առևտրային գաղտնիք է, ընկերություններից հարցրեք»,- ասաց Պապոյանը։

Նոյեմբերի 6-ին և 8-ին Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Ռուսաստանից և Ղազախստանից երկաթուղով ցորեն է ներկրվել Հայաստան։ Դա վերջին 35 տարվա ընթացքում առաջին երկաթուղային փոխադրումն էր։

Դեկտեմբերի 6-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում «Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ քննարկվում է նավթի և նավթամթերքի արտահանումն Ադրբեջանից Հայաստան։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից հայտնել են, որ Վրաստանը տուրքեր չի գանձի Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաջին տարանցիկ փոխադրման համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում