Գլխավոր Լրահոս

ԱԺ հանձնաժոովում հաստատվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի համահարթեցման նախագիծը

ԱԺ հանձնաժոովում հաստատվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի համահարթեցման նախագիծը

ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում կողմ է քվարկել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի համահարթեցման նախագծին։

Նախագծով առաջարկվում է 2026 թվականի սեպտեմբերի 1-ից սահմանել երեխայի ծննդյան միանվագ նպաստի համահարթ չափ՝ 500,000 դրամ։ Սա նշանակում է, որ գումարի չափը այլևս չի տարբերակվելու ըստ երեխայի կարգաթվի (ներկայում գործում է սանդղակ՝ 1-ին և 2-րդ երեխայի համար ավելի քիչ, 3-րդ և հաջորդների համար՝ ավելի շատ)։

Հիմնավորման մեջ նշվում է, որ տարբերակված նպաստները կարող են ընկալվել որպես խտրականություն այն ընտանիքների հանդեպ, որոնք օբյեկտիվ պատճառներով սահմանափակվում են 1 կամ 2 երեխայով։

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ ծնելիությունը խթանվում է ոչ թե 3-րդ կամ 4-րդ երեխայի, այլ հենց առաջին երեխայի ծննդյան առիթով կայացվող որոշմամբ։ Նշվում է նաև, որ այս փոփոխության արդյունքում պետական բյուջեի ծախսերը կնվազեն։ Կանխատեսվում է, որ 2026-ին խնայողությունը կկազմի շուրջ 1 մլրդ 157 մլն դրամ։

50,000 դրամ աջակցությունը կդառնա պետական նպաստ

Նախագծով ապահովվում է 2026 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար ամսական 50,000 դրամական աջակցության շարունակականությունը։

Մինչ այժմ սա գործում էր որպես Կառավարության որոշմամբ սահմանված ծրագիր, իսկ այժմ այն կամրագրվի «Պետական նպաստների մասին» օրենքում՝ ստանալով պետական նպաստի կարգավիճակ։ Այն կվճարվի մինչև երեխայի 6 տարին լրանալը։

Անցում անկանխիկ վճարումների

Նախագծերի փաթեթով նախատեսվում է իրավական հիմքեր ստեղծել կենսաթոշակների և պարբերական բնույթի այլ նպաստների (անապահովության, հրատապ օգնության, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի) անկանխիկ եղանակով վճարման համար։ 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ԱԺ-ում ասել է, որ հունվարի 1-ից սկսած Կառավարությունը կհաստատի կենսաթոշակների և նպաստների վճարման նոր կարգ, համաձայն որի՝ 2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր վճարումները կիրականացվեն անկանխիկ եղանակով:

Բացառություն կկազմեն միայն այն դեպքերը, երբ շահառուն ունի ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն կամ լրացել է նրա 75 տարին։

Բացի այդ, օրենսդրությունից դուրս կգան «ծերանոց» և «մանկատուն» եզրույթները՝ փոխարինվելով «շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող հաստատություններ» ձևակերպմամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում