Գլխավոր Լրահոս

Մեղրիի ուղղությամբ ներթափանցման մասին հրապարակումն ապատեղեկատվություն է․ Արամ Թորոսյան

Մեղրիի ուղղությամբ ներթափանցման մասին հրապարակումն ապատեղեկատվություն է․ Արամ Թորոսյան

Մեղրիի ուղղությամբ ներթափանցման մասին հրապարակումն ապատեղեկատվություն է, հայտնել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Թորոսյանը հերքել է ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյանի հայտարարությունը, թե իբր դեկտեմբերի 7-8-ը Մեղրիի զորամասի ուղղությամբ արձանագրվել է ներթափանցման փորձ, որը հետ է մղվել ՀՀ ԶՈՒ կողմից։ Նաիրա Գևորգյանը նաև ասել է, թե իբր վերադասի կողմից տրվել է «չկրակել» հրաման։ 

«Զինված ուժերում, մեղմ ասած, անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև Հայաստանի Հանրապետության, նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ:

ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նմանօրինակ հերյուրանքների արտատպումից և չներքաշվել ՀՀ շուրջ հիբրիդային սպառանալիքներ ստեղծելու դատապարտելի գործընթացի մեջ:

Միաժամանակ կարծում ենք, որ պատկան մարմինները ևս կուսումնասիրեն տվյալ  հայտարարությունը և կդիտարկեն դրան իրավական գնահատական տալու հնարավորության հարցը»,- սոցիալական էջերում գրել է Թորոսյանը:

Նախօրեին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ հայտնել էր, որ սահմանին շատ հանգիստ է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում