Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը հավակնում է մասնակցել «Թրամփի ուղի» նախաձեռնությանը․ ՌԴ դիվանագետ

Ռուսաստանը հավակնում է մասնակցել «Թրամփի ուղի» նախաձեռնությանը․ ՌԴ դիվանագետ

Ռուսաստանը հայտարարել է Հայաստանի հետ «Թրամփի ճանապարհ» նախաձեռնության շուրջ խորհրդակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին՝ ընդգծելով, որ իր մասնակցությունն այդ նախագծին անհրաժեշտություն է։ 

Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ Մոսկվան դեռ պետք է ուսումնասիրի հայ-ամերիկյան նախագծի մանրամասները, սակայն պատրաստ է քննարկել ինչպես դրա պարամետրերը, այնպես էլ ռուսական կողմի հնարավոր ներգրավվածությունը։

Կալուգինի խոսքով՝ նախագծի իրականացման համար առկա են բավարար հիմքեր, քանի որ առաջարկվող երթուղին, ըստ էության, հանդիսանում է ավելի վաղ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում համաձայնեցված ճանապարհի մի հատվածը։ 

Դիվանագետը հիշեցրել է, որ հայկական երկաթուղային ցանցը կոնցեսիոն կառավարման է հանձնված «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությանը, իսկ տարածաշրջանում կիրառվում է ռուսական ստանդարտի երկաթուղային գիծ։

«Պետք է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Ակնհայտ է, որ մեր գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի», - եզրակացրել է նա։

***

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր:

Հռչակագրի համաձայն՝ Հայաստանի տարածքով կապ կստեղծվի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև։ Այդ ճանապարհը կկոչվի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP))։ Ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում