Գլխավոր Լրահոս

«Թրամփի ուղին» ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից». Վելայաթի

«Թրամփի ուղին» ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից». Վելայաթի

«Թրամփի ծրագիրը Կովկասի համար ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իրանը կտրականապես դեմ է դրան», հայտարարել է Իրանի հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանը, հայտնում է IRNA գործակալությունը։

«Թրամփի նախագիծը գործնականում նույն ծրագիրն է, միայն անվանումն է փոխված և այժմ [նույն նպատակը] հետապնդվում է Հայաստան՝ ամերիկյան ընկերությունների մուտք գործելու շրջանակում», - ասել է Վելայաթին։ 

Իրանի առաջնորդի խորհրդականի կարծքով՝ ամերիկյան կողմը սկզբում արտաքուստ տնտեսական ծրագրերով է մուտք գործում զգայուն տարածաշրջաններ, որից հետո այդ ներկայությունը վերածվում է ռազմական և անվտանգային բաղադրիչների։

«Ցանկացած ծրագրի անվան տակ Իրանի սահմաններին ԱՄՆ ներկայությունը անվտանագային հետևանքներ ունի», - ասել է Վելայաթին։

Իրանցի փորձառու դիվանագետն այս համատեքստում հիշեցրել է Իրանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» հարցում, նշելով, որ Իրանը ի սկզբանե դեմ է արտահայտվել դրան հաշվի առնելով սահմանների ցանկացած փոփոխությանը և երկրի սահմանակից անվտանգությանը սպառնացող զարգացումները։ 

«Երբ քննարկվում էր «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը, Իրանը դրան կտրականապես դեմ էր արտահայտվել նույնիսկ այն ժամանակ, երբ Ռուսաստանը մեծապես ներգրավված էր ուկրաինական պատերազմում, և առանց Ռուսաստանի աջակցության խոչընդոտել էր այդ ծրագիրը», - ասել է Վելայաթին՝ նշելով, որ այն կարող էր ճանապարհ հարթել Իրանի հյուսիսում ՆԱՏՕ-ի ներկայության համար և վտանգել Ռուսաստանի հարավը։

Ըստ Իրանում ՀՀ դեսպանության հաղորդագրության՝ Հայաստանի դեսպանն իր հերթին ընդգծել է, որ «Թրամփի ուղին» կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա և ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի  փոխկապակակցվածության ու տնտեսական զարգացման համար: Ըստ դեսպանի՝ Երևանը բարձր է գնահատում վերոնշյալ սկզբունքներն անվերապահորեն հարգելու վերաբերյալ Թեհրանի աներկբա դիրքորոշումը և փոխադարձաբար հաշվի է առնում բարեկամ Իրանի անվտանգային ու քաղաքական զգայունությունները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում