Գլխավոր Լրահոս

«‎Թրամփի ուղին» նույն «‎Զանգեզուրի միջանցքը» չէ․ Ռուբինյանը՝ Վելայաթիին

«‎Թրամփի ուղին» նույն «‎Զանգեզուրի միջանցքը» չէ․ Ռուբինյանը՝ Վելայաթիին

«‎Թրափի ուղին» նույն «‎Զանգեզուրի միջանցքը» չէ։ Սա ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի արձագանքն է՝ Իրանի հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերի խորհրդական Ալի Աքբար Վելայաթի հայտարարությանը։ Նախօրեին Վելայաթին Իրանում Հայաստանի դեսպանի հետ հանդիպմանն ասել էր, որ «Թրամփի ծրագիրը Կովկասի համար ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իրանը կտրականապես դեմ է դրան»։ 

Ի պատասխան այս հայտարարությանը՝ Ռուբինյանն ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հայկական կողմը մշտապես կապի մեջ է իրանցի գործընկերների հետ, տեղեկացնում է զարգացումների մասին։ Ռուբինյանի խոսքով՝ Հայաստանը հաշվի է առնում Իրանի շահերը։ 

«Բացառվում է, որ Հայաստանում լինի որևէ նախագիծ, որը կհակասի Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և չի լինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո։ Մենք հաշվի ենք առնում մեր հարևանների բոլոր կենսական շահերը։ Իրանի դեպքում, ընդհանրապես, այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են։ Մենք չենք կարծում, որ կա որևէ անհանգստանալու բան և այս առումով կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ: Մեզ ուրախացնում է այն փաստը, որ Իրանի արտգործնախարարությունը բազմիցս նշել է, որ այս հարցում, իրապես միջանցքի խնդիր չկա և Իրանի կարմիր գծերը նույնպես հաշվի առնված են, որովհետև իրականում դա ոչ միայն Իրանի կարմիր գիծն է, դա առաջին հերթին Հայաստանի կարմիր գիծն է, որ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք չի լինելու»,- ասել է Ռուբինյանը։

ԱԺ փոխնախագահը նաև շեշտել է, որ պաշտոնական Երևանը հիմնվում է Իրանի արտգործնախարարության հայտարարությունների վրա։ 

 Ըստ Իրանում ՀՀ դեսպանության հաղորդագրության՝ Հայաստանի դեսպանն իր հերթին ընդգծել է, որ «Թրամփի ուղին» կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա և ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի փոխկապակակցվածության ու տնտեսական զարգացման համար: Ըստ դեսպանի՝ Երևանը բարձր է գնահատում վերոնշյալ սկզբունքներն անվերապահորեն հարգելու վերաբերյալ Թեհրանի աներկբա դիրքորոշումը և փոխադարձաբար հաշվի է առնում բարեկամ Իրանի անվտանգային ու քաղաքական զգայունությունները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում