ԵՄ վիզաների ազատականացումը միայն ճամփորդելու հնարավորություն չէ, այլև լուրջ պարտավորությունների ցանկ։ ՍիվիլՆեթի տաղավարում ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մանրամասնում է ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հիմնական կետերը։
Հարցազրույցի առանցքում.
- Ինչո՞ւ է պարտադիր անցումը կենսաչափական համակարգին
- Արդյոք Հայաստանը պարտավորվելո՞ւ է փոխհատուցել Եվրոպայում ՀՀ քաղաքացիների կուտակած բուժօգնության պարտքերը
- Արդյոք սպասվո՞ւմ է արտագաղթի նոր ալիք, և ինչպե՞ս է ոստիկանությունը պայքարելու ապօրինի միգրացիայի դեմ
0:00 - Վիզաների ազատականացում. ի՞նչ է պահանջում Եվրոպան
1:01 - Գործողությունների ծրագրի 4 հիմնական «բլոկերը»
2:57 - Ժամկետներ. ե՞րբ հնարավոր կլինի առանց վիզայի մեկնել Եվրոպա
5:26 - Ֆրանսիական ընկերությունը և կենսաչափական նոր անձնագրերը
6:39 - Վիզաների ազատականացման Վրաստանի և Ուկրաինայի փորձը
7:44 - Տեխնիկական հարց չէ. ԵՄ 27 երկրի համաձայնությունն է պետք
11:45 - Ազատականացումից հետո ՀՀ-ից բնակչության մեծ արտահո՞սք է սպասվում
14:55 - Արտաքսում և ռեադմիսիա. ո՞ւմ և ինչպե՞ս են հետ ուղարկում Հայաստան
17:23 - Եվրոպայում կուտակված բուժման պարտքերը. Հայաստանը կվճարի՞
23:14 - Վիզաների ազատականացում և հանցավորության դեմ պայքարը
Civilnet




