Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն դադարեցնում է ֆինանսական օգնություն տրամադրել Վրաստանին

ԵՄ-ն դադարեցնում է ֆինանսական օգնություն տրամադրել Վրաստանին

Եվրամիությունը մինչև 2025-ի ավարտ Վրաստանին որևէ ֆինանսական օգնություն չի տրամադրի, հայտնել են Եվրահանձնաժողովից։

«‎Աջակցությունը, հավանաբար, չի վերսկսվի 2026-ին»‎,- հայտնել են Եվրահանձնաժողովից։

2024-ին ԵՄ-ն դադարեցրել է Վրաստանի իշխանություններին ավելի քան 120 մլն եվրո ուղղակի օգնություն տրամադրելը։ Այս միջոցները նախատեսված էին տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար։

Ըստ Եվրահանձնաժողովի՝ Վրաստանը գտնվում է խորը քաղաքական ճգնաժամի մեջ, և երկրում մարդու իրավունքների վիճակը զգալիորեն վատթարացել է 2024-ի խորհրդարանական ընտրություններից հետո։ Վրաստանի իշխանությունները համակարգված ճնշումների քաղաքականություն են վարում, որը խաթարում է հիմնարար ժողովրդավարական սկզբունքները և ճնշում այլախոհությունը։

Նոյեմբերի վերջին իշխող «Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների հարցումները մերժելուց մեկ տարի անց Վրաստանը զգալիորեն ամրապնդել է իր ինքնիշխանությունը և «ցույց է տվել ամբողջ աշխարհին, որ վրացական պետության վրա մատ թափ տալ պետք չէ»։

Անցյալ տարվա նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց ԵՄ անդամակցության բանակցությունների սառեցման մասին մինչև 2028-ը։ Այս հայտարարությանը հետևեցին անկարգություններ։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջեցին նոր խորհրդարանական ընտրություններ և նախկին բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածների ազատ արձակում։

Ավելի վաղ Վրաստանում հիմնադրվել էր կուսակցություն, որը դեմ էր երկրի ԵՄ անդամակցությանը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում