2027-ի հունվարի 1-ից նախատեսվում է կրճատել մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը։ Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից:
Նախարարությունից նշել են, թե ինչը կարգելվի և այլընտրանքային տարբերակներ են ներկայացրել:
պոլիէթիլենային պարկերի և տոպրակների առկայությունը՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի,
պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու և խառնելու համար նախատեսված ձողիկներ) առկայությունը ,
Այլընտրանք՝
թղթից, կտորից և այլընտրանքային նյութերից պատրաստված բազմակի օգտագործման տոպրակներ,
թղթից կամ փայտանյութից պատրաստված սպասք,
թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաներ:
Civilnet











