Գլխավոր Լրահոս

«Թրամփի ուղի»․ կայացել է հայ-ամերիկյան աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

«Թրամփի ուղի»․ կայացել է հայ-ամերիկյան աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

Կայացել է 2025-ի օգոստոսին պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։ Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերը հանդես են եկել բացման խոսքով, որում բարձր են գնահատել երկու երկրների միջև ակտիվորեն զարգացող ռազմավարական գործընկերությունը:

Նախարարի տեղակալ Կոստանյանը վերահաստատել է հայկական կողմի հետաքրքրությունն ակտիվորեն աշխատանքներ տանել օգոստոսի 8-ին ստորագրված՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության, Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության, էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրերի իրականացման ուղղությամբ:

Համաձայնություն է ձեռք բերվել հնարավոր սեղմ ժամկետներում շարունակել քննարկումները փորձագիտական մակարդակով ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նաև նշում է, որ Միացյալ Նահանգներն ուրախ է աշխատել իր արժեքավոր ռազմավարական գործընկեր Հայաստանի Հանրապետության հետ՝ Հարավային Կովկասում խաղաղության ու բարեկեցության հաստատման շուրջ նախագահ Թրամփի տեսլականի իրագործման ուղղությամբ։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը երկու երկրների հարաբերությունների զարգացման մասին խոսել էր նաև ՍիվիլՆեթին տված հարցազրույցում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում