Գլխավոր Լրահոս

Ադրբեջանական բենզինով բեռները Հայաստանի սահմանն են հատում․ Պապոյան

Ադրբեջանական բենզինով բեռները Հայաստանի սահմանն են հատում․ Պապոյան

1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինն արդեն Հայաստանի սահմանն է հատում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«‎Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը, որը Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։
Թերևս, սա ոչ միայն Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև, առհասարակ, անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է»‎,- գրել է Պապոյանը։

Ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակի տեղափոխումը Հայաստան մեկնարկել էր դեկտեմբերի 18-ին։

***
Դեկտեմբերի 6-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում «Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ քննարկվում է նավթի և նավթամթերքի արտահանումն Ադրբեջանից Հայաստան։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից հայտնել են, որ Վրաստանը տուրքեր չի գանձի Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաջին տարանցիկ փոխադրման համար։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում հրաժարվել էր հայտնել, թե որ ընկերություններն են ներկրելու ադրբեջանական նավթամթերքը։, նշելով, որ դա առևտրային գաղտնիք է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում