Հարցեր, որոնք կարծրատիպեր են ձևավորում

Հրապարակվում է որպես սոցիալական գովազդ
«Ունիսոն» ՀԿ-ն ներկայացնում է տեսահոլովակ, որն ընդգծում է՝ անգամ անմեղ թվացող հարցերը կարող են ստեղծել սխալ պատկերացումներ մարդու մասին։ Հոլովակը հիշեցնում է, որ հարգանքը սկսվում է լսելու պատրաստակամությունից և մարդուն որպես անհատ ընկալելու ունակությունից։ Կարևոր ուղերձ է նաև՝ խոսել անմիջապես հաշմանդամություն ունեցող անձի, այլ ոչ թե նրա ուղեկցողի հետ։
Տեսահոլովակը պատրաստվել է «Արվեստը՝ որպես փոփոխության խթան (ACT)» ծրագրի շրջանակում, որը Նոր ժողովրդավարության հիմնադրամի (Դանիա) աջակցությամբ իրականացվում է «Ունիսոն» ՀԿ-ի և Նարեկացի Արվեստի Միության կողմից։
Թեմա
Civilnet










