Գլխավոր Լրահոս

Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը

Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը

Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ կայանալիք գագաթնաժողովին կմասնակցի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն այս մասին հայտնել էր դեկտեմբերի 18-ին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ:

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպումն ունի ոչ պաշտոնական բնույթ և ծառայում է որպես հարթակ կառույցի անդամ երկրների առաջնորդների երկխոսության համար։ Բացի ընդհանուր հանդիպումից, ՌԴ նախագահը նախատեսում է անցկացնել նաև մի շարք առանձին երկկողմ զրույցներ գագաթնաժողովին ներկա առաջնորդների հետ։

Միջոցառումն անցկացվում է տարեվերջյան ամփոփիչ հանդիպումների շրջանակում, որտեղ քննարկվում են տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում