Գլխավոր Լրահոս

Ուկրաինան և Ռուսաստանը կարող են այդպես էլ չհասնել վերջնական խաղաղության համաձայնագրի. Զելենսկի

Ուկրաինան և Ռուսաստանը կարող են այդպես էլ չհասնել վերջնական խաղաղության համաձայնագրի. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման իրական համաձայնագիրը կարող է այդպես էլ չկայանալ՝ ընդգծելով, որ Կիևի համար առաջնայինը ոչ թե թղթի վրա գրված պայմանավորվածությունն է, այլ պատերազմի փաստացի դադարեցումը և անվտանգության հաստատուն երաշխիքները:

Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Զելենսկին նշել է, որ խաղաղությունը չպետք է լինի «ցանկացած գնով»: Որպես անարդյունավետ փաստաթղթի օրինակ նա հիշատակել է Բուդապեշտի հուշագիրը, որը, նախագահի խոսքով, չկարողացավ պաշտպանել Ուկրաինան ագրեսիայից:

«Համաձայնագիրն այն է, երբ ոչ միայն թղթի վրա տառեր են գրված, այլ պատերազմը կանգնեցված է: Մեզ համար կարևոր է արդար և տևական խաղաղությունը, որը կբացառի ագրեսիայի թե՛ մտադրությունը, թե՛ ֆիզիկական հնարավորությունը»,- հավելել է նա:

Զելենսկին շեշտել է, որ ապագա ցանկացած փաստաթուղթ պետք է ներառի ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից տրամադրվող անվտանգության հստակ երաշխիքներ, որոնք պետք է վավերացվեն օրենսդիր մարմինների, այդ թվում՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից: Ըստ նրա՝ Ուկրաինան պետք է մանրամասն գիտենա, թե ինչպես են գործընկերները «ապահովագրելու» երկիրը Մոսկվայի կողմից հնարավոր նոր հարձակման դեպքում:

Ուկրաինայի նախագահը նաև տեղեկացրել է Վաշինգտոնի կողմից առաջարկված բանակցային նոր ձևաչափի մասին: Ըստ նրա՝ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովի և ամերիկյան կողմի հանդիպման ժամանակ առաջարկվել է քառակողմ ձևաչափ՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Զելենսկին պարզաբանել է, որ նման բանակցություններն իմաստ կունենան միայն այն բանից հետո, երբ հստակեցվեն Կիևի և Վաշինգտոնի միջև երկխոսության արդյունքները: Նա նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգները ծրագրում են առանձին բանակցություններ վարել ռուսական կողմի հետ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում