Նեթանյահուն պատրաստվում է Թրամփին տեղեկացնել Իրանին հնարավոր նոր հարվածների մասին. NBC

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացնել Իրանի դեմ նոր հարվածների մասին, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով ծրագրերին անմիջականորեն ծանոթ աղբյուրին և չորս նախկին ամերիկացի պաշտոնյաների։
Ըստ հրապարակման՝ Իսրայելը մտահոգված է, որ Իրանը հաջողությամբ վերականգնում է իր հրթիռային արտադրությունն ու հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք հունիսին թիրախավորվել էին իսրայելական հարձակումների ժամանակ։ Թել Ավիվը նաև փորձում է Վաշինգտոնի նոր վարչակազմին համոզել, որ Իրանի խաղաղ միջուկային ենթակառուցվածքների վերակառուցումը սպառնալիք է ներկայացնում, թեև Թեհրանը բազմիցս հայտարարել է իր ծրագրերի բացառապես պաշտպանական և խաղաղ բնույթի մասին։
NBC News–ը գրում է, որ սպասվում է, որ դեկտեմբերի վերջին Ֆլորիդայում կայանալիք հանդիպման ժամանակ Բենիամին Նեթանյահուն կփորձի Թրամփին ներգրավել Իրանի դեմ ուղղակի ռազմական գործողությունների մեջ կամ ստանալ ԱՄՆ-ի օժանդակությունը նոր հարվածների համար։ Վերլուծաբանները նշում են, որ Իսրայելն այս քայլով փորձում է օգտագործել ԱՄՆ վարչակազմի փոփոխությունը՝ տարածաշրջանում իր ռազմական գերիշխանությունը պահպանելու և Իրանի զսպման հնարավորությունները թուլացնելու համար։
ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը դեռևս չի մեկնաբանել Իսրայելի այս ծրագրերի վերաբերյալ տեղեկությունները, սակայն Թեհրանը նախկինում զգուշացրել է, որ ցանկացած նոր հարձակման կպատասխանի վճռականորեն և սեփական շահերի պաշտպանության ողջ գործիքակազմով։
Civilnet










