Գլխավոր Լրահոս

Ավելի շատ երկրներ են ցանկանում համագործակցել ԵԱՏՄ-ի հետ․ Պուտին

Ավելի շատ երկրներ են ցանկանում համագործակցել ԵԱՏՄ-ի հետ․ Պուտին

Վլադիմիր Պուտինը Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում նշել է, որ ավելի ու ավելի շատ պետություններ են պատրաստակամություն հայտնում՝ հարաբերություններ հաստատելու ԵԱՏՄ-ի հետ։

Դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Երասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում էին անդամ պետությունների ղեկավարները։ Գագաթնաժողովին ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրվել։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ շարունակում է ընդլայնվել արտաքին առևտրային գործընկերների շրջանակը: Հնդկաստանը ցանկանում է ակտիվացնել արտոնյալ համաձայնագրի նախապատրաստման գործընթացը, իսկ ազատ առևտրի պայմանագիրը Ինդոնեզիայի հետ նոր հեռանկարներ կբացի «հնգյակի» երկրների համար: ԵԱՏՄ-ի առաջնահերթությունների թվում Պուտինը նաև նշել է տրանսպորտային հենքի ամրապնդումը և զբոսաշրջության զարգացումը:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի երկրների ղեկավարները հայտնել են, որ միությունում մասնակցությունն անդամներին բերում է լուրջ շահաբաժիններ:

«Այդ թվում՝ կապված արդյունաբերական արտադրության, ընդհանուր առմամբ տնտեսության արագացված աճի հետ, ընդլայնում է քաղաքացիների իրար հետ շփման հնարավորությունները: Արդյունքը բավականաչափ դրական է»,- նշել է Ռուսաստանի նախագահը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում