Գլխավոր Լրահոս

Երևանում նոր գազաբաշխիչ կայան կկառուցվի 2026-ին

Երևանում նոր գազաբաշխիչ կայան կկառուցվի 2026-ին

Երևանում 2026-ին կկառուցվի նոր գազաբաշխիչ կայան, որն իր տեսակի մեջ առաջինն է լինելու մայրաքաղաքի ներքին ենթակառուցվածքների պատմության մեջ՝ լրացնելով գործող երեք արտաքաղաքային և Նուբարաշենի կայանները։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ 

Արեյանը հայտնել է, որ այս նախագիծը գազամատակարարման ցանցի ընդլայնման և արդիականացման ծավալուն ծրագրի առանցքային մասն է, որն ուղղված է նորակառույց բազմաբնակարան շենքերի էներգակիրների դեֆիցիտի վերացմանը և համակարգի անվտանգության ապահովմանը։

«2023-ի վերջին, երբ ծառացել էր մայրաքաղաքի առջև ծանրագույն խնդիր, նորակառույց բազմաբնակարան շենքերը տագնապի մեջ էին, որ չունեին բավարար գազի մատակարարման քանակ, նույն խնդրի առջև էր կանգնած նաև Գազպրոմը»,- ասաց Արեյանը։ 

Անդրադառնալով գազամատակարարման նոր ցանցի կառուցման ծրագրին, Արեյանը հայտնեց, որ Երևանի արևելյան և հարավային հատվածներում 2025-ի համար հաստատված 24,7 կիլոմետր երկարությամբ նոր ցանցի կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են ինը փողոցներում, իսկ ծրագրի շարունակությունը 2026-ին կներառի ևս 7,5 կիլոմետր՝ ընդգրկելով Նոր Խարբերդ թաղամասը, Խաչիկ Դաշտենց և Գուրգեն Մահարի փողոցներն ու Նուբարաշենի խճուղին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում