Գլխավոր Լրահոս

Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով

Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ռիա Նովոստին։

«Պուտինը պլանավորում է երկկողմ հանդիպում անցկացնել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ», - լրագրողներին ասել է Պեսկովը։

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ կայանալիք գագաթնաժողովին կմասնակցի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպումն ունի ոչ պաշտոնական բնույթ և ծառայում է որպես հարթակ կառույցի անդամ երկրների առաջնորդների երկխոսության համար։  

Միջոցառումն անցկացվում է տարեվերջյան ամփոփիչ հանդիպումների շրջանակում, որտեղ քննարկվում են տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում