Գլխավոր Լրահոս

Հունվարի կեսին ԱՄՆ դեսպան Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում․ դեսպանատուն

Հունվարի կեսին ԱՄՆ դեսպան Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում․ դեսպանատուն

Երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին դեսպան Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում։  Այս մասին հայտնում են Հայաստանում ՄԱՆ դեսպանատնից։

Նշվում է, որ դեսպանի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում փոփոխության չի ենթարկվի։  

«‎Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանն ու ակնկալում է տեսնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացում, ինչպես նաև՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված երկկողմ համաձայնագրերի իրականացում»‎,- ասված է հաղորդագրության մեջ։

***

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով առնվազն 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին անցած շաբաթ տեղեկացվել է, որ իրենց պաշտոնավարման ժամկետը կավարտվի հունվարին։

Նշված բոլոր դիվանագետները իրենց պաշտոնները ստանձնել էին Ջո Բայդենի վարչակազմի օրոք, սակայն կարողացել էին պահպանել դրանք Թրամփի երկրորդ ժամկետի առաջին ամիսներին իրականացված նախնական «կադրային մաքրման» ընթացքում, որը հիմնականում ուղղված էր քաղաքական նշանակումների դեմ։ Սակայն իրավիճակը փոխվել է չորեքշաբթի, երբ նրանք Վաշինգտոնից սկսել են ստանալ ծանուցումներ իրենց մոտալուտ հեռացման մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում