Քննարկվում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը․ Օվերչուկ

Ռուսաստանը նպատակ ունի ընդլայնել Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան իրականացվող բեռնափոխադրումների տեսականին և ծավալները։ Բացի հացահատիկի մատակարարումներից, այժմ քննարկվում է պարարտանյութերի տեղափոխման հնարավորությունը։ Այս մասին Ռոսսիա 24-ի եթերում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք նաև քննարկում ենք Հայաստանից Ռուսաստան Ադրբեջանի միջոցով հակադարձ բեռնափոխադրումների ապահովման մասին։ Սրանք առաջընթացներ են, որոնք վերջերս անհավանական էին թվում», - նշել է Օվերչուկը։
***
Նոյեմբերի 6-ից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Ռուսաստանից և Ղազախստանից երկաթուղով ցորեն է ներկրվել Հայաստան։ Դա վերջին 35 տարվա ընթացքում առաջին երկաթուղային փոխադրումն էր։
Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները:
Civilnet










