Գլխավոր Լրահոս

Հայկ Մարությանը կմասնակցի 2026-ի ընտրություններին

Հայկ Մարությանը կմասնակցի 2026-ի ընտրություններին

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կմասնակցի 2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Նա Ֆեյսբուքում կարճ հոլովակ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ընտրություններին մասնակցելու է «Նոր ուժ» կուսակցությունով։

«Մեր կուսակցությունն ունի սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն, ինչը նշանակում է, որ մենք մեր ուշադրությունը սևեռելու ենք մարդկանց սոցիալական խնդիրներին։ Դե, բնականաբար, այն համագումարը, որ դրոշները կախում են, լուրջ դեմքերով, փողկապներով ելույթներ են ունենում, կանենք, որ չասեն՝ չենք արել։ Ծրագիրն ունենք, կներկայացնենք, չնայած ոչ մեկ չի կարդում, բայց, այնուամենայնիվ, կխնդրեմ ծանոթանալ ծրագրին, քանի որ բավական հետաքրքիր կետեր կան այնտեղ»,- ասաց Մարությանը։ 

Մարությանի «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է 2024-ի մայիսի 1-ին։


Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում