Գլխավոր Լրահոս

Փետրվարից ArCa-ով անկանխիկ վճարողները 2% հետվճար կստանան

Փետրվարից ArCa-ով անկանխիկ վճարողները 2% հետվճար կստանան

2026-ից փետրվարից ArCa վճարային համակարգով կատարված գնումներից 2% հետվճար կստանան քարտապանները։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 25-ի նիստին։

Պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում իրականացվող կմեկնարկի 2026-ի փետրվարից և կգործի մինչև 2027-ի հունվարը ներառյալ։

Ըստ կառավարության հիմնավորման՝ 2% հետվճարը կձևավորվի համամասնորեն. 1%-ը կհատկացնի «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն, իսկ մյուս 1%-ը՝ պետական բյուջեն։ Մասնավոր ընկերության հատկացումների գծով առաջացող եկամտային հարկի վճարումը նույնպես իրականացվելու է պետբյուջեի հաշվին։

Ծրագրի համար սահմանվել է ֆինանսական շեմ. «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի մասնակցության չափը սահմանափակված է 3,5 մլրդ դրամով։ Այն դեպքում, եթե հետվճարների ծավալը գերազանցի այս գումարը, ծրագրի հետագա ամբողջական ֆինանսավորումը կիրականացվի բացառապես պետական բյուջեի միջոցներով։

Այս քայլով գործադիրը նպատակ ունի ընդլայնել անկանխիկ գործառնությունների մասնաբաժինը տնտեսությունում՝ հիմնվելով ArCa ազգային վճարահաշվային համակարգի հնարավորությունների վրա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում