Գլխավոր Լրահոս

ՀՀ-ից Բելիզ պղնձի, ալյումինի և կապարի արտահանումը ավելացել է

ՀՀ-ից Բելիզ պղնձի, ալյումինի և կապարի արտահանումը ավելացել է

Հայաստանի Հանրապետությունից  պղնձի, ալյումինի և կապարի ջարդոնի արտահանումը Բելիզ 2012թ. 2011թ. համեմատ ավելացել է համապատասխանաբար 11, 52 և 30 տոկոսներով: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն: 2012թ. Բելիզ է արտահանվել 3067 տոննա պղնձի թափոն և ջարդոն՝ 2011թ. 2763 տոննայի դիմաց, ալյումինի 3032 տոննա թափոն և ջարոդն` 2011թ. 1997-ի դիմաց: 2012թ.ն արտահանվել է 723 տոննա կապարի թափոն և ջարդոն` 2011թ. 553 տոննայի դիմաց:

Հայաստանից Բելիզ արտահանված մետաղների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 13,8 մլն դոլար:

Բելիզը պետություն է Կենտրոնական Ամերիկայում: Բելիզի տարածքը շուրջ 23 հազ. քառ. կմ է, բնակչությունը՝ 312 հազ. մարդ, ՀՆԱ-ն մոտ $3 մլրդ:

2012թ. Հայաստանի Հանրապետությունից արտահանման ընդհանուր ծավալնեը կազմել են $1 428 000:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում