ՀԱԿ-ը կմասնակցի 2026-ի ընտրություններին․ վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է

«Հայ ազգային կոնգրեսը» կմասնակցի 2026-ի խորհրդարանական ընտրություններին, վարչապետի թեկնածուն կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը։
Լևոն Զուրաբյանն իր ելույթում նշեց, որ 2026-ի խորհրդարանական ընտրությունների հայ ժողովուրդը պետք լրջագույն ընտրություն կատարի և իշխանության բերի այնպիսի ուժերի, որոնք ռացիոնալ, իրատեսական մոտեցում ունեն առկա խնդիրների լուծման համար։
«2026-ի ընտրությունները պատմական շանս են հայ ժողովրդի համար՝ վերաիմաստավորելու անցած ուղին, ընտրելու Հայաստանի զարգացման, անվտանգության ապահովման ամենաճիշտ ռազմավարությունը»,- ասաց Լևոն Զուրաբյանը։
***
ՀԱԿ-ը խորհրդարանում վերջին անգամ ներկայացված է եղել 2012-2017-ին։ 2012-ի ընտրությունների արդյունքում ստացել էր 7 մանդատ։ 2017-ի ընտրություններին կուսակցությունը մասնակցել է «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքով, սակայն խորհրդարան չի անցել, իսկ 2018-ի արտահերթ ընտրություններին չի մասնակցել։
Թեմա
Civilnet










