Գլխավոր Լրահոս

Զարգացումներ սպասում ենք նաև Հայաստան-Թուրքիա սահմանին․ Փաշինյան

Զարգացումներ սպասում ենք նաև Հայաստան-Թուրքիա սահմանին․ Փաշինյան

Մենք 2026-ին գործնական փուլ ենք մտնելու․ ասել է Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտե կատարած այցի ժամանակ՝ խոսելով TRIPP ուղու մասին։

Փաշինյանն ընդգծել է ՊԵԿ-ի աշխատանքը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում, քանի որ գործունեության մեծ դաշտ է բացվելու։ 

«Այդ դաշտը կապված է TRIPP ուղի նախագծի իրագործման գործնական փուլի հետ։ Մենք 2026-ին գործնական փուլ ենք մտնելու, բայց այս առիթն օգտագործելու ենք մեր բոլոր մաքսային կետերում՝ տեխնիկական և բովանդակային հագեցվածության բոլորովին նոր մակարդակի հասնելու համար։ Սա մեզ համար մարտահրավեր է, բայց մյուս կողմից էլ շատ մեծ հնարավորություն է, որովհետև մենք այսօր, 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնությունների բերումով, ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներին հասանելիության հնարավորություն ունենք, և այդ տեխնոլոգիաները մեզ օգնելու են, որպեսզի ավելի որակով իրականացնենք մեր աշխատանքը»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ գալիք տարի զարգացումներ սպասում են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև Հայաստան-Թուրքիա սահմանին։

***

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին համատեղ հռչակագիր։ Փաստաթղթի կետերից մեկը նախատեսում է TRIPP-ի («Թրամփի ուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար») գործարկումը` տարածաշրջանային հաղորդակցությունները ապաշրջափակելու նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում