Գլխավոր Լրահոս

Թրամփն ու Զելենսկին հայտարարել են խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթացի մասին

Թրամփն ու Զելենսկին հայտարարել են խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթացի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 28-ին Մար-ա-Լագոյում երկուսուկես ժամ տևած բանակցություններից հետո հայտարարել են խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթացի մասին, սակայն առանցքային հարցերը մնում են չլուծված։ Այս մասին հայտնում է BBC-ն:

Սա երկու նախագահների ամենաերկար դեմ առ դեմ հանդիպումն էր, որի ընթացքում քննարկվել է 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը։

Չնայած հնչած լավատեսությանը, կողմերը հստակ առաջընթաց չեն արձանագրել տարածքային զիջումների հարցում։ Մոսկվայի հիմնական պահանջը՝ տարածքների զիջումը խաղաղության դիմաց, դեռևս հրապարակայնորեն չի ընդունվել Կիևի կողմից, սակայն Զելենսկին ակնարկել է ցանկացած վերջնական համաձայնության շուրջ հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին։ Թրամփը, իր հերթին, կոչ է արել Ուկրաինային գնալ գործարքի՝ նշելով, որ իրավիճակը ռազմաճակատում կարող է վատթարանալ։

Անվտանգության երաշխիքների հարցում ևս լիակատար հստակություն չկա։ Թեև Զելենսկին պնդում է, որ դրանք 100 տոկոսով համաձայնեցված են ԱՄՆ-ի հետ, դեռևս հայտնի չէ, թե որոնք են այդ երաշխիքները և արդյոք դրանք բավարար կլինեն Ռուսաստանի հետագա հարձակումները զսպելու համար։ Թրամփը շեշտել է, որ Եվրոպան պետք է ստանձնի այդ երաշխիքների և ֆինանսավորման զգալի մասը։

Մոսկվան արդեն իսկ մերժել է բանակցություններից առաջ շրջանառվող որոշ առանցքային գաղափարներ, այդ թվում՝ հրադադարի հաստատումը և միջազգային դիտորդների տեղակայումը։ Թրամփը շարունակում է դրական արտահայտվել Վլադիմիր Պուտինի մասին՝ նշելով, որ Ռուսաստանի առաջնորդը լուրջ է տրամադրված խաղաղության հարցում։ Այնուամենայնիվ, հստակ ազդակներ չկան, որ Կրեմլը պատրաստ է ընդունել Մար-ա-Լագոյում ձեռք բերված հնարավոր պայմանավորվածությունները, ինչը կասկածի տակ է դնում մոտալուտ և տևական խաղաղության հեռանկարը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում