Գլխավոր Լրահոս

Ամանորին ձյուն է գալու, հանգստի ժամանակ չունենք. Ավինյանը՝ ձնամաքրման մասին

Ամանորին ձյուն է գալու, հանգստի ժամանակ չունենք. Ավինյանը՝ ձնամաքրման մասին

Երևանում դեկտեմբերի 27-ից սկսված տեղումների հետևանքով ձևավորվել է մինչև 20 սանտիմետր հաստությամբ ձյան շերտ: Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ հաշվի առնելով դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին կանխատեսվող ձյան տեղումները, պատասխանատու ստորաբաժանումները հանգստի ժամանակ չունեն: Քաղաքապետը հանձնարարեց պլանավորել լրացուցիչ միջոցառումներ՝ թույլ չտալու համար ձյան շերտի ավելացումը և սառցակալումը մայրաքաղաքի բոլոր հատվածներում:

«Սա նշանակում է, որ դեռևս հանգստի ժամանակ չունենք այս առումով, և մեր տեխնիկան և մեր հերթապահները պետք է պատրաստ լինեն, որպեսզի քաղաքը լինի անցանելի», ասաց Ավինյանը:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մանրամասնեց, որ մայրաքաղաքի հյուսիսային հատվածներում տեղացած ձյան բարձրությունը հասել է 15-20 սանտիմետրի, իսկ ցածրադիր գոտիներում՝ 10-15 սանտիմետրի: Նրա խոսքով՝ ձնամաքրման աշխատանքները մեկնարկել են ժամանակին, և մոբիլիզացվել է «ԵԱՍՄ» հիմնարկի ողջ տեխնիկական բազան, ինչի շնորհիվ հաջողվել է խուսափել տրանսպորտային խցանումներից և անանցելի փողոցներից:

Քաղաքապետ Ավինյանն արձանագրեց, որ երկրորդային փողոցներում և բարձրադիր շրջաններում դեռևս առկա են խնդիրներ, որոնք բարդանում են ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով:  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում