Գլխավոր Լրահոս

Բայրամովն ու Բոչորիշվիլին քննարկել են Վրաստանով Հայաստան ադրբեջանական նավթամթերքի տարանցման հարցը

Բայրամովն ու Բոչորիշվիլին քննարկել են  Վրաստանով Հայաստան ադրբեջանական նավթամթերքի տարանցման հարցը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ու Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին քննարկել են ադրբեջանական նավթամթերքի՝ Վրաստանի տարածքով Հայաստան արտահանման հետ կապված հարցերը։

Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ կողմերը գոհունակությամբ նշել են Վրաստանի տարածքով Հայաստան ադրբեջանական նավթամթերքի արտահանման սակագների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը և ընդգծել են այս ոլորտում համագործակցության շարունակականության կարևորությունը։ Բայրամովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ղեկավարությանն այս հարցի արագ և կառուցողական լուծման համար։

***

Հոկտեմբերի 21-ին Աստանայում Ղազախստանի նախագահի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Նոյեմբերի 6-ից Ռուսաստանից և Ղազախստանից երկաթգծով Հայաստան է ներմուծվում ցորեն՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Դեկտեմբերի 19-ին էլ ադրբեջանական բենզինով բեռնված գնացքն է ժամանել Հայաստան:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում