Գլխավոր Լրահոս

Arca քարտ օգտագործող թոշակառուները կարող են 22% հետվճար ստանալ․ նախարար

Arca քարտ օգտագործող թոշակառուները կարող են 22% հետվճար ստանալ․ նախարար

Կենսաթոշակառուներն ու նպաստառուները կարող են 22% հետվճար ստանալ, եթե իրենց Visa կամ Master քարտերը փոխարինեն Arca վճարային քարտով. այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Նա պարզաբանել է, որ հունվարի 1-ից հետվճարի չափը փոխվել է և կազմում է 20% (մինչև 10,000 դրամ), սակայն Arca քարտով անկանխիկ առևտուր անելու դեպքում գործում է լրացուցիչ 2% հետվճարի ծրագիրը, որի պարագայում ամսական հետվճարի չափը կարող է տատանվել մինչև 60,000 դրամի շրջանակներում։ 

«Եթե մեր կենսաթոշակառուները և նպաստառուները իրենց Visa կամ Master քարտերը փոխարինեն Arca տեսակի քարտերով, ապա նրանք կարող են ստանալ ոչ թե 20% հետվճար, այլ 22% հետվճար»,- նշել է նախարարը։

2% hետվճարի համակարգը կգործի 2026-ի փետրվարից։

Դեռևս կանխիկ գնումներ կատարող շուրջ 48,000 կենսաթոշակառուներին և նպաստառուներին Արսեն Թորոսյանը կոչ է անում արագ անցում կատարել անկանխիկ եղանակի և չսպասել սահմանված վերջնաժամկետին։ 

«Ապրիլի մեկին վերջնաժամկետն է՝ ամեն ինչ անկանխիկի անցնելու»,- ասել է նախարարը։

Ավելի վաղ փոխնախարար Էդգար Մկրտչյանը հայտնել էր, որ այժմ Հայաստանում շուրջ 500,000 ArCa քարտ կա շրջանառության մեջ, և միայն այդ քարտերով կատարված անկանխիկ գնումները կառաջացնեն հետվերադարձի իրավունք։

Հետվերադարձը կիրառվելու է Հայաստանի ռեզիդենտ ընկերություններից կատարված գնումների համար՝ ներառյալ տեղական օնլայն հարթակները։ Սահմանված է գործարքի նվազագույն շեմ՝ 1000 դրամ, իսկ մեկ գործարքի դիմաց առավելագույնը հնարավոր կլինի հետ ստանալ 6000 դրամ։ Մեկ ֆիզիկական անձի համար ամսական հետվերադարձի հանրագումարային սահմանաչափը 60,000 դրամ է՝ առավելագույնը 3 մլն դրամի վճարման դիմաց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում