Գլխավոր Լրահոս

Վրաց եկեղեցին պնդում է, որ համաներում է խնդրել ձերբակալված ցուցարարների համար

Վրաց եկեղեցին պնդում է, որ համաներում է խնդրել ձերբակալված ցուցարարների համար

Միխեիլ Գվաձաբիա, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաց ուղղափառ եկեղեցին հայտարարել է, որ բազմիցս և անարդյունք միջնորդել է իշխանություններին՝ ներում շնորհելու հակակառավարական որոշ ցուցարարների և մեդիայի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին։

Պատրիարքարանի խոսնակ Անդրիա Ջաղմաիձեն դեկտեմբերի 31-ին եկեղեցական «Էրթսուլովնեբա» հեռուստաալիքին տված հարցազրույցում պնդել է, որ Եկեղեցին փորձել է հասնել որոշ կալանավորների ազատ արձակմանը։ Նա պատասխանում էր եկեղեցու հասցեին հնչող մեղադրանքներին «բողոքի ցույցերին աջակցող ժողովրդից հետ մնալու» մեջ։

«Բանտարկյալների հարցը բարձրացվել է երեք անգամ, առաջարկել ենք, որ նրանք, ում իրավախախտումները կարող են աննշան համարվել, հնարավոր է ազատ արձակվեն, այդ թվում՝ Մզիա Ամաղլոբելին»,- ասել է նա՝ նկատի ունենալով մեդիայի հիմնադրին, որը 2025-ի օգոստոսին դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման  ոստիկանության բարձրաստիճան սպայի մասնակցությամբ աղմկահարույց գործով։

Ըստ Ջաղմաիձեի՝ ինքն անձամբ երկու անգամ խոսել է իշխանությունների հետ, իսկ մեկ անգամ հարցը վարչապետ Իրակլի Կոբախիձեի առաջ բարձրացրել է պատրիարքական տեղապահ, միտրոպոլիտ Շիո Մուջիրին։ 

«Այն որևէ քննարկման չարժանացավ,- ասել է նա,- մենք սա չենք գովազդում [...] և չենք ցանկանում, որ մեր գործողություններից որևէ մեկը որևէ մեկի կողմից դիտվի որպես որևէ քաղաքական խմբակցության հետ համագործակցություն»։

OC Media-ն կապ է հաստատել կառավարության մամուլի ծառայության հետ՝ Ջաղմաիձեի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, սակայն հոդվածի հրապարակման պահին պատասխան չկար։

Ջաղմաիձեն նաև պնդել է, որ եկեղեցու ներկայացուցիչները ներգրավված են եղել ցույցերի ցրման ժամանակ ցուցարարներին օգնելու գործում՝ նշելով, որ «կան բազմաթիվ կադրեր, որոնք դա ցույց են տալիս. քահանաները լվանում են մարդկանց աչքերը, ջուր են տալիս և նրանց պատսպարում եկեղեցում»։

ԵՄ անդամակցության հայտը կասեցնելու կառավարության որոշման դեմ 2024-ի նոյեմբերին սկսված բողոքի ցույցերի ժամանակ հարյուրավոր ցուցարարներ էին ձերբակալվել։ Տասնյակ մարդկանց նկատմամբ քրեական մեղադրանքներ էին ներկայացվել, և հետագայում նրանք դատապարտվել էին երկարատև ազատազրկման։

Վրաց ուղղափառ եկեղեցու քննադատները բազմիցս մեղադրել են պատրիարքարանի խոսնակ Անդրիա Ջաղմաիձեին իշխանությունների գործողությունների վերաբերյալ լռելու կամ նրանց սատարելու մեջ։ Պատրիարքարանն իր հերթին պնդում է, որ կողմնակալ չէ քաղաքական որևէ դերակատարի նկատմամբ։

Հարցազրույցի ընթացքում Ջաղմաիձեն ասել է, որ «մի քանի հոգևորականներ քրտնաջան աշխատել են» պատրիարքարանը որպես ցուցարարներին հակադրվող ներկայացնելու համար։ Նա անուններ չի նշել, սակայն դեկտեմբերի կեսերին տեղի ունեցած աղմկահարույց վերջին դեպքի ժամանակ պատրիարքարանը կասեցրել էր թբիլիսյան քահանա Դորոթե Կուրաշվիլիի ծառայությունը, որը ցույցերի ակտիվ աջակից էր և պարբերաբար ու խստորեն քննադատում էր թե՛ կառավարությանը, թե՛ պատրիարքարանի մի քանի բարձրաստիճան գործիչների։

Ջաղմաիձեն այն ժամանակ պնդում էր, որ որոշումը կապված չէ Կուրաշվիլիի քաղաքական դիրքորոշումների հետ, այլ պայմանավորված է եկեղեցու և նրա ներկայացուցիչների հասցեին նրա «վիրավորական արտահայտություններով»։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում