Այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը։ Այսօրվանից զորակոչված զինակոչիկները կծառայեն 18 ամիս։ Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանում ժամկետային զինծառայությունը կրճատելու մասին օրենքը։ Զինակոչիկները 2 տարվա փոխարեն այսուհետ կծառայեն 1 ու կես տարի։
Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026-ի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։
Պաշտպանության նախարարի հավաստմամբ՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիների պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման և ընդլայնման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքների շնորհիվ:
Civilnet











