Գլխավոր Լրահոս

Նոր Սահմանադրության տեքստը հանրաքվեի կդրվի համապետական ընտրություններից հետո․ նախարարություն

Նոր Սահմանադրության տեքստը հանրաքվեի կդրվի համապետական ընտրություններից հետո․ նախարարություն

Արդարադատության նախարարությունը հերքել է թուրքական «OdaTV»-ի լրատվական կայքում հրապարակված հոդվածը, ըստ, որի իբրև «պատմական որոշում» է կայացվելու և «հայ ժողովուրդ»-ը դուրս է գալիս Սահմանադրությունից:

Նախարարությունից հայտնում են, որ Նոր Սահմանադրության վերաբերյալ այդ հրապարակումն ամբողջությամբ կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը: Ներկայացվող տեղեկատվությունն ամբողջությամբ խեղաթյուրում է Նոր Սահմանադրության հնարավոր փոփոխությունները:

«Հարգելի՛ քաղաքացիներ, հաշվի առնելով, որ նոր Սահմանադրության մշակման գործընթացն իրականացվում է Արդարադատության նախարարության կողմից, պարզաբանում ենք գործընթացի բոլոր մանրամասները:

Ներկայում գործում է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, որը բաղկացած է օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների, արտախորհրդարանական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Խորհուրդը գլխավորում է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Խորհուրդն աշխատում է համակարգված և մանրակրկիտ՝ քննարկելով Սահմանադրության յուրաքանչյուր գլխում առաջարկվող փոփոխությունները: Նպատակն է ապահովել, որ յուրաքանչյուր առաջարկված փոփոխություն լինի հիմնավորված, հաշվի առնվեն մասնագիտական կարծիքները, ինչպես նաև հասարակական և քաղաքական շահերի լայն տեսանկյունը:

Տեղեկացնում ենք, որ Խորհրդի քննարկումները, առաջարկությունները և ընդունված որոշումները դեռևս չեն հանդիսանում նոր Սահմանադրության տեքստը: Ամեն ինչ կախված է ժողովրդի վերջնական որոշումից, որը տեղի կունենա հանրաքվեի միջոցով: Սահմանադրության ցանկացած փոփոխություն կկատարվի միայն այն դեպքում, եթե հանրաքվեով կհաստատվի նոր Սահմանադրություն ընդունելու հարցը:

Այս գործընթացն արտացոլում է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական սկզբունքների պահպանումը և ընդգծում է, որ վերջնական խոսքը պատկանում է միայն ժողովրդին»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:

Արդարադատության նախարարությունը կոչ է անում լրատվամիջոցներին և հանրությանը հիմնվել պաշտոնական տեղեկատվության վրա և զերծ մնալ անհիմն ենթադրություններից, քանի որ նոր Սահմանադրության բարեփոխումների գործընթացը բաց է և գտնվում է բոլորի տեսադաշտում: Նշենք, որ նոր Սահմանադրության տեքստը հանրաքվեի կդրվի համապետական ընտրություններից հետո:

«Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից կայացված նիստերի, քննարկվող թեմաների վերաբերյալ Արդարադատության նախարարությունն իրականացնում է իրազեկում: Եվս մեկ անգամ կոչ ենք անում հետևել միայն նախարարության կողմից հրապարակվող պաշտոնական հաղորդագրություններին»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում