Գլխավոր Լրահոս

Իրանի փոխարտգործնախարարը գալիս է Երևան

Իրանի փոխարտգործնախարարը գալիս է Երևան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի գլխավորած պատվիրակությունը հունվարի 7-ին կժամանի Երևան։

Այս մասին հայտնում է իրանական ISNA կայքը՝ հավելելով, որ Երևանում իրանական պատվիրակությունը կմասնակցի քաղաքական խորհրդակցությունների։

Իրանցի դիվանագետը կհանդիպի նաև իր հայ գործընկերոջ հետ։ Նախատեսվում են նաև հանդիպումներ այլ բարձրաստիճան հայ պաշտոնյաների հետ, որոնց հետ կքննարկվեն երկու երկրների միջև համագործակցությունը տնտեսության, տրանսպորտի և մշակույթի ոլորտներում։

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն նաև Հարավային Կովկասի տեղի ունեցող զարգացումները և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության պահպանմանն ուղղված համագործակցությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում