Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը նավթամթերքի նոր խմբաքանակ է ուղարկում Հայաստան

Ադրբեջանը նավթամթերքի նոր խմբաքանակ է ուղարկում Հայաստան

Հունվարի 8-ին Ադրբեջանից Հայաստան կիրականացվի նավթամթերքների հերթական մատակարարումը։ Փոխադրումը կկատարվի Գուզդեկի երկաթուղային կայարանից և Բաքվի բեռնատար կայարանից։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը։

APA գործակալության տեղեկություններով՝ նախատեսվում է Հայաստան ուղարկել AI-92 տեսակի բենզինի և դիզելային վառելիքի 1000-ական տոննա։ Բացի այդ, Հայաստան կառաքվի 1800 տոննա AI-95 տեսակի բենզին։

«Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաքումը կրում է բացառապես առևտրային բնույթ։ Վառելիքը վաճառվում է միջազգային շուկայական գներով», - գրում է APA-ն։

Անցած ամիս Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան ժամանեց ադրբեջանական Socar ընկերության մոտ 1300 տոննա բենզինով բեռնված 22 վագոններով գնացքը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում