Գլխավոր Լրահոս

«Ջերմուկ գրուպը» 18 մլն դրամի մաքսային արտոնություն կստանա

«Ջերմուկ գրուպը» 18 մլն դրամի մաքսային արտոնություն կստանա

«Ջերմուկ գրուպ» ընկերությանը կառավարությունը հունվարի 8-ին որոշեց տրամադրել մաքսային արտոնություն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում։ Ընկերությունը նախատեսում է ներմուծել տեխնոլոգիական սարքավորումներ և հումք, որոնք անհրաժեշտ են արտադրանքի արտահանումն ապահովելու համար։

Ներդրումային ծրագիրն իրականացվելու է Վայոց Ձորի մարզում։ Ընկերությունը նախատեսում է շուրջ 224,4 մլն դրամի ներդրում կատարել հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Նույնքան արժողությամբ ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքից ազատման արտոնությունը կկազմի մոտ 18 մլն դրամ։ Սարքավորումները ձեռք են բերվելու «Ինեկոբանկ» ընկերության միջոցով և փոխանցվելու են «Ջերմուկ գրուպին»։

Ըստ նախագծի հիմնավորման՝ ներկայում ընկերությունն ունի 558 աշխատատեղ՝ 577 հազար դրամ միջին աշխատավարձով։ Նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 565-ի, իսկ միջին ամսական աշխատավարձը կդառնա 580 հազար դրամ։

«Ջերմուկ գրուպ» ընկերության իրական շահառուն և 100 տոկոս բաժնետերը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում