Գլխավոր Լրահոս

2026-ին էլեկտրամոբիլների ներմուծումն ու օտարումը կազատվեն ԱԱՀ-ից

2026-ին էլեկտրամոբիլների ներմուծումն ու օտարումը կազատվեն ԱԱՀ-ից

Հայաստանում 2026-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հարկային օրենսգրքի նոր փոփոխություն, որով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու վաճառքն ազատվում են ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ): Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։

Համաձայն նոր կարգավորման՝ հունվարի 1-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ հարկային արտոնությունը տարածվում է բոլոր տեսակի էլեկտրական մեքենաների, ավտոբուսների, բեռնատարների, ինչպես նաև մոտոցիկլետների ու մոպեդների վրա՝ անկախ դրանց արտադրության տարեթվից: 

Սակայն փետրվարի 1-ից արտոնությունների համակարգը կխստացվի. մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը ԱԱՀ-ից կազատվեն բացառապես այն էլեկտրական տրանսպորտային միջոցները, որոնք թողարկվել են 2023-ի դեկտեմբերի 31-ից հետո: Սա նշանակում է, որ մինչև 2024-ի արտադրության էլեկտրական մեքենաներ ներկրողները հարկային արտոնությունից օգտվելու համար ունեն ընդամենը մեկ ամիս ժամանակ, որից հետո նման մեքենաների համար կգործի 20 տոկոս ԱԱՀ-ն: 

Օրենքը տարածվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000, 8704 60 000 և 8711 60 ծածկագրերին դասվող տեխնիկայի վրա, ինչը ներառում է 10 և ավելի անձ տեղափոխող էլեկտրական ավտոբուսները, թեթև մարդատար էլեկտրամոբիլները, բեռնատարներն ու երկանիվ էլեկտրական տրանսպորտը: Կարգավորումը վերաբերում է թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ կազմակերպությունների կողմից իրականացվող ներմուծումներին և ներքին շուկայում մեքենաների օտարմանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում