Գլխավոր Լրահոս

ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց մաքսատուրքը հետ կվերադարձվի

ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց մաքսատուրքը հետ կվերադարձվի

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 636 էլեկտրական ավտոմեքենաների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքը հետ կվերադարձվի։ 

Կառավարության որոշման համաձայն՝ պաշտոնական դիլերների կողմից 2025-ի համար նախատեսված արտոնյալ քվոտայից 636 տեղ մնացել է թափուր (հատկացված 3000-ից օգտագործվել է 2364-ը)։ Կառավարության որոշմամբ՝ այդ ազատ մնացած տեղերը հատկացվել են այն քաղաքացիներին և ընկերություններին, ովքեր արդեն ներմուծել են էլեկտրական մեքենա և վճարել են մաքսատուրքը:

Ցանկում ներառվել են այն տրանսպորտային միջոցները, որոնք ձևակերպվել են ըստ հերթականության (ժամանակագրական կարգով՝ սկսած ամենավաղ գրանցվածից): Ցանկում ընդգրկված մեքենաների գնորդները հնարավորություն ունեն վերականգնել արտոնությունը և հետ ստանալ վճարված մաքսատուրքը:

Գումարը հետ ստանալու համար անհրաժեշտ է մինչև 2026-ի հունվարի 31-ը ներառյալ դիմել մաքսային մարմնին:

  1. Էլ. հասցե՝ [email protected]
  2. Անհրաժեշտ փաստաթուղթ՝ Լրացնել սահմանված դիմումի ձևը:
  3. Դիմումը պետք է ներկայացնի հենց այն անձը (հայտարարատուն), ում անունով ձևակերպված է մեքենան, իսկ նշված բանկային հաշվեհամարը պետք է պատկանի տվյալ անձին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում