Գլխավոր Լրահոս

Nestlé-ն շուկայից հետ է կանչում «NAN» կաթնախառնուրդները

Nestlé-ն շուկայից հետ է կանչում «NAN» կաթնախառնուրդները

Նեսթլե (Nestlé) ընկերությունը համաշխարհային մակարդակով հետ է կանչել «NAN» ապրանքանիշի մանկական կաթնախառնուրդի որոշակի խմբաքանակներ՝ ցերևիլիդ տոքսինով աղտոտման հավանական ռիսկի հայտնաբերման պատճառով։ Նշված տոքսինը կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում և ստամոքսի ցավեր։ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պահանջով՝ ներմուծող ընկերություններն անմիջապես սկսել են տվյալ խմբաքանակները վաճառքի կետերից հավաքելու գործընթացը։

Չնայած այս արտադրանքի օգտագործման հետ կապված հիվանդության հաստատված դեպքեր դեռևս չեն արձանագրվել, հետկանչն իրականացվում է նախազգուշական նպատակով։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է սպառողներին իրացման ցանցում նշված խմբաքանակները տեսնելու դեպքում չգնել դրանք և անմիջապես տեղեկացնել կառույցի շուրջօրյա և անվճար գործող «118» թեժ գծին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում