Գլխավոր Լրահոս

Իրանը չի ընկրկի. Խամենեին ուղերձ է հղել

Իրանը չի ընկրկի. Խամենեին ուղերձ է հղել

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը չի ընկրկի անհնազանդությունների առաջ։ Այդ մասին նա նշել է հունվարի 9-ի իր ուղերձում, հայտնում են միջազգային լրատվամիջոցները։ Հունվարի 8-ի երեկոյից Իրանում կապի տատանումներ են, որոնց հետևանքով չեն գործում բազմաթիվ լրատվական կայքէջեր։

«Յուրաքանչյուրը պետք է իմանալ, որ Իսլամական հանրապետությունը եկել է իշխանության հարյուր հազարավոր պատվարժան մարդկանց արյան գնով և չի ընկրկի սաբոտաժի առաջ», - նշել է Խամենեին։

Իրանի գերագույն առաջնորդը ցույցերի մասին խոսելիս մեղադրել է «օտար ուժերի հովանավորությունը» վայելողներին Իրանը ապակայունացնելու փորձերի մեջ։ Նա այդ համատեքստում թիրախավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, իսկ ցուցարարների գործողությունները համարել որպես վերջինիս հաճոյանալու փորձ։

«Նրանք [ցուցարարները] ցանկանում են նրան ուրախացնել, սակայն եթե ինքը [Թրամփը] կառավարել իմանար, կկառավարեր սեփական երկիրը», - ասել է Իրանի առաջնորդը։ 

Ալի Խամենեին խոսել է նաև ԱՄՆ նախագահի տապալման մասին․

«Թրամփը պետք է իմանա, որ աշխարհի բռնակալները, ինչպիսիք են՝ Փարաոնը, Նիմրուդը, Ռեզա շահն ու Մոհմմադ Ռեզան տապալվեցին իրենց ամբարտավանության գագաթնակետին։ Նա նույնպես կտապալվի», - ասել է Խամենեին։

Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025-ի դեկտեմբերի 28-ին Թեհրանի շուկայում։ Սկզբնական շրջանում ցուցարարները բողոքում էին Իրանի ազգային արժույթի՝ ռիալի գահավիժումից և գների թանկացումից, որից հետո կոչերը փոխվեցին նաև հակակառավարականի՝ տարածվելով Իրանի նահանգների մեծ մասում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի կառավարությանը միջամտությամբ է սպառնացել, եթե նրանք ըստ Թրամփի՝ կրակ բացեն ցուցարարների ուղղությամբ։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում