Գլխավոր Լրահոս

TRIPP-ը տնտեսական մեծ հնարավորություններ կբացի Հրվ․ Կովկասի համար․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ

TRIPP-ը տնտեսական մեծ հնարավորություններ կբացի Հրվ․ Կովկասի համար․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը հայտարարել է, որ TRIPP (Տարածաշրջանային ենթակառուցվածքների և գործընկերության հարթակ) նախաձեռնությունը կարող է տնտեսական զգալի հնարավորություններ բացել ողջ տարածաշրջանի համար և նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ Դաշինքը ոսջունում է մշտական խաղաղության պայմանագրի ձեռքբերմանն ուղղված բոլոր կառուցողական քայլերը, ինչը առանցքային նշանակություն ունի Սևծովյան տարածաշրջանի կայունության համար։

Ըստ Վիննիկովի՝ Հարավային Կովկասը խոշոր տրանսպորտային հանգույց դառնալու ներուժ ունի, սակայն դա պահանջում է ժամանակակից ենթակառուցվածքների զարգացում և բեռների արդյունավետ փոխադրման ապահովում տարբեր երկրների տարածքով։ Նա նշել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը և տարածաշրջանային կապերի ցանցի ստեղծումը, որը կմիավորի հիմնականում Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ լայն իմաստով՝ Կենտրոնական Ասիան կկապի Եվրոպայի հետ, ակնառու կերպով ցույց են տալիս այդ հնարավորությունները։

«Անկախ նրանից, թե ինչպես են կոչվում այդ նախաձեռնությունները, կարևոր է, որ դրանք իսկապես ծառայեն տարածաշրջանի երկրների շահերին։ Դրանք պետք է պայմաններ ստեղծեն բոլոր տարածաշրջանային դերակատարների տնտեսական և տարանցիկ ներուժի լիարժեք բացահայտման համար»,- հավելել է Վիննիկովը՝ ընդգծելով, որ հենց այս սկզբունքներն են ընկած TRIPP նախաձեռնության հիմքում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում