Գլխավոր Լրահոս

Ֆեդերացիան պատասխանել է ԿԳՄՍՆ-ի հարցմանը՝ «Ադրբեջան» գրությունը ծածելու վերաբերյալ

Ֆեդերացիան պատասխանել է ԿԳՄՍՆ-ի հարցմանը՝ «Ադրբեջան» գրությունը ծածելու վերաբերյալ

Հայաստանի Դահուկային սպորտի ֆեդերացիան արձագանքել է ԿԳՄՍՆ-ի հարցմանը՝ հայ դահուկորդի կողմից «Ադրբեջան» գրությունը ծածկելու հետ կապված։

Իտալիայի Տոբլախ քաղաքում՝ Tour de Ski մրցարշավի ժամանակ հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը մարզահագուստի վրա Ադրբեջան գրվածքը ինքնակպչուն ժապավենով ծածկել էր։ Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիան (FIS) հայ դահուկորդին տուգանել էր գրվածքը ծածկելու համար։

Հունվարի 7-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ Հայաստանի Դահուկային սպորտի ֆեդերացիային հարցում են ուղարկել՝ արարքի պարզաբանման համար։ Նա նշել էր, որ «Սպորտը պետք է լինի սպորտի մասին, և կարևոր է,  որ մարզական հրապարակում մրցման ժամանակ հնարավորինս հետևենք  արդար, ազնիվ սպորտի բոլոր կանոններին»։

Ֆեդերացիայի նախագահը ֆեյսբուքյան էջում հրապարակել է թե՛ ԿԳՄՍՆ-ի հարցումը, թե՛ հարցման պատասխանը, որում գրված է․

«‎Ձեր կողմից նշված Tour de ski-ն պարզապես մրցաշար չէ, այլ դահուկավազքի Աշխարհի գավաթի փուլերից մեկն է, ինչպես նաև Ադրբեջան գրառումը եղել է ոչ թե մարզաշապիկի, այլ մրցումային համարի վրա։ Հայորդու քայլը առավել քան պարզ է և կարծում ենք, որ չունի պարզաբանման կարիք»‎։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում