Գլխավոր Լրահոս

Քաղաքապետարանը «Աջափնյակ» կայարանի իրագործման ժամկետներ է սահմանել

Քաղաքապետարանը «Աջափնյակ» կայարանի իրագործման ժամկետներ է սահմանել

Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման ստրատեգիական ծրագրի արժեքը գնահատվում է 98 մլրդ դրամ։ Ծրագրի մանրամասներն այսօր ներկայացվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը տեղեկացրեց, որ նախագծային աշխատանքները, որոնք ընթացել են 2021-2025-ին, ավարտվել են, և 2026-2031-ին նախատեսվում է իրականացման փաստացի փուլը։ 

«Այս պահին ֆինանսավորումը նախատեսված է ՀՀ կառավարության կողմից որևէ միջազգային գործընկերների հետ կամ վարկային գործիքակազմով, ներկա դրությամբ խոսակցություն չկա»,- նշեց Բաբայանը՝ հավելելով, որ գերակա շահի մասին որոշումը գտնվում է կառավարությունում, և դրա հաստատումից հետո կմեկնարկեն օտարման գործընթացները։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներգրավել միջազգային փորձառու ընկերություններ՝ կիրառելով FIDIC պայմանագրային կառավարման ստանդարտները։ 

Քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը հայտնեց, որ այս պահին մշակվում է կառավարության որոշման հատուկ նախագիծ, որը կկարգավորի գնման գործընթացները միջազգային ընթացակարգերի տրամաբանությամբ։ 

Անետա Բաբայանը պարզաբանեց, որ մեկ որոշմամբ սահմանվելու են գնման առանձնահատկությունները և՛ շինարարության, և՛ տեխնիկական հսկողության համար, քանի որ «տեղական կարողությունները բավականին սահմանափակ են նման ծրագրեր կառավարելու համար»։ Ըստ Բաբայանի՝ FIDIC կարգավորումներով տեխնիկական հսկողը հանդես է գալու որպես ծրագրի ինժեներ և պատասխանատու է լինելու շինարարության ողջ ընթացքի համար։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հստակ ժամկետ պահանջեց «Աջափնյակ» կայարանի նախագծի ներկայացման համար։ 

«Կարծում եմ մինչև այս ամսվա վերջ կունենանք նախագիծը»,-  ասաց Բաբայանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում