Գլխավոր Լրահոս

2018-ի համեմատ՝ 2025-ի պաշտպանական ծախսերն աճել են 1,1 մլրդ դոլարով․ Պապիկյան

2018-ի համեմատ՝ 2025-ի պաշտպանական ծախսերն աճել են 1,1 մլրդ դոլարով․ Պապիկյան

2018-ի համեմատ՝ 2025-ի պաշտպանական ծախսերն աճել են 1,1 մլրդ դոլարով։ Այս մասին անցնող տարին ամփոփող ասուլիսի ժամանակ հայտնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«2018-ին պաշտպանության ծախսերը կազմել են 245 մլրդ դրամ, իսկ 2025-ին՝ 664 մլրդ դրամ։ Պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով ինժեներական, ամրաշինական և ընդհանուր շինարարական ծախսերին՝ պաշտպանության նախարարը նշեց, որ այդ ծախսերը ևս կտրուկ աճել են։ Նրա խոսքով՝ 2025-ը բոլոր տարիների, գուցե առաջիկա 30 տարիների ամենաբարձր կապիտալ շինարարության ծախսեր ունեցող տարին էր։

«2018-ի ծախսերը շուրջ 17 մլրդ դրամ էին, 2025-ին այդ ծախսերը կազմել են 57 մլրդ դրամ։ Սա չի կարող չունենալ իր արդյունքն ու հետևանքը»,- ասաց նախարարը։

Պապիկյանի խոսքով՝ խաղաղության պատրաստվելիս կարևոր է նաև խաղաղությանը զուգահեռ ունենալ որոշակի պաշտպանունակություն։

«Խաղաղությունը նաև նրա մասին է, որ մենք հանգիստ կարող ենք ապահովել մեր երկրի երկարաժամկետ պաշտանունակությունը՝ անկախ նրանից՝ սպառնալիքներ կան, թե չկան։ Մենք ինքներս պետք է գնահատենք, թե ինչ հնարավորություններ ունի մեր երկիրը, ինչ արտաքին մարտահրավերների պետք է դիմագրավենք։ Խաղաղության պատրաստվելիս կարևոր է նաև խաղաղությանը զուգահեռ ունենանք որոշակի պաշտպանունակություն, որը ոչ ոքի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը չի սպառնում։ Ընդհակառակը՝ ապահովում է մեր անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով Ադրբեջանի շարունակական զինմանն ու բանակի հզորացմանը՝ Պապիկյանը հայտարարեց․ «Ես չեմ պատրաստվում որևէ երկրի, այդ թվում Ադրբեջանի հետ մրցավազքի մեջ մտնել։ Բայց սա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը դադարեցնելու է սպառազինության, ռազմական տեխնիկայի գնումը, բանակի արդիականացումը։ Իմ ներկայացրած թվերը դրա վառ վկայությունն են»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում