Գլխավոր Լրահոս

ՀՅԴ-ն 2026-ի ընտրություններին կմասնակցի դաշինքով․ Սաղաթելյան

ՀՅԴ-ն 2026-ի ընտրություններին կմասնակցի դաշինքով․ Սաղաթելյան

ՀՅԴ-ն 2026-ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով։ Այս մասին այսօր ասուլիսին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանի խոսքով՝ առաջնային քննարկումները սկսելու են «Հայաստան» դաշինքի հետ։

«Ունենք ցանկություն,  հնարավորություն, ինչու չէ, հավակնություն դաշինքը պահպանելու, այն ընդլայնելու և ավելի ազդեցիկ միավոր դարձնելու։ Սա հերթական, սովորական կամ ընթացիկ ընտրություններ չեն մեզ համար։ Այս ընտրությունների արդյունքով է որոշվելու հայ ժողովրդի և մեր պետականության ճակատագիրը։  Մենք այս ընտրությունները դիտում ենք իբրև հնարավորություն այս իշխանության վերարտադրությունը կանխելու համար, և մեր այս որոշմանը մենք եկել ենք նաև այդ դրդապատճառով, այդ նպատակից ելնելով, որ մեկտեղենք մեր ուժերը, հնարավորությունները ավելի ազդեցիկ կերպով ներկայանալու և մեր խնդիրը լուծելու համար»,- ասաց Սաղաթելյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում